«Երևանի ավտոբուս» ընկերությունը վարորդների պակաս ունի՝ նոր շարժակազմերը գիծ դուրս բերելու և տրանսպորտի գերբեռնվածությունը թեթևացնելու համար: Քաղաքապետը որակի ապահովումը կարևոր պայման է համարում փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող միասնական տոմսային համակարգին անցնելուց առաջ: Այսօրվա խորհրդակցությանը քաղաքային իշխանությունը կրկին անդրադարձել է երևանցիների դժգոհությանը, ներկայացրել տոմսային փաթեթներ ձեռք բերելու տարբերակները:
Մանրամասներն՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում: