Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաեին մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի Բաքու և Երևան կատարած այցերին՝ ընդգծել է Իրանի համար Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարևորությունը։ «Մեզ համար Հարավային Կովկասի անվտանգությունը շատ կարևոր է և այդ կարևոր տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը պահպանելու և ամրապնդելու համար օգտագործում ենք ցանկացած հնարավորություն։ Վստահ ենք՝ անվտանգությունն ու կայունությունը պետք է ապահովվի տարածաշրջանի երկրների կողմից՝ առանց արտաքին միջամտության», - հայտարարել է ԱԳՆ խոսնակը: Նրա խոսքով՝ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի այցը հարևան երկրների հետ հարաբերությունները ու քննարկումներն ամրապնդելու նպատակ ուներ, ինչպես նաև համոզվելու, որ տարածաշրջանում խաղաղության պահպանմանն ու ամրապնդմանն ուղղված գործընթացները, այդ թվում՝ 3+3 ձևաչափով դեռ կշարունակվեն:
Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում: