«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են՝ 2024 թ․ դեկտեմբերին Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34 կմ կառուցվող ճանապարհի ձախակողմյան հատվածը կմ41+500-ից բացվել է երկկողմանի երթևեկության համար՝ հնարավորություն տալով մի շարք հատվածներում խուսափել գործող Մ-1 ճանապարհի ոլորաններից՝ էականորեն բարելավելով ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը։
Տրանշ-2-ի այլ հատվածներում շինաշխատանքները շարունակվում են։