«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ցավակցել է պատգամավոր Մհեր Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին:
«Մեծ ցավ պատճառեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի անժամանակ մահվան լուրը:
Ցավակցում եմ Մհեր Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին»,- գրել է Կոնջորյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ավտովթարի հետևանքով մահացել է պատգամավոր Մհեր Սահակյանը:
Մհեր Սահակյանը եղել է 2022-2025 թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր «Հայաստան» կուսակցությունների դաշինքից։ ԱԺ պատգամավոր էր ընտրվել 2022 թ. դեկտեմբերի 10-ին։