ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է պատգամավոր Մհեր Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին:
«Ցավով տեղեկացա ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին:
Ցավակցում եմ պարոն Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին»,- գրել է վարչապետը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ավտովթարի հետևանքով մահացել է պատգամավոր Մհեր Սահակյանը:
Մհեր Սահակյանը եղել է 2022-2025 թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր «Հայաստան» կուսակցությունների դաշինքից։ ԱԺ պատգամավոր էր ընտրվել 2022 թ. դեկտեմբերի 10-ին։