ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը հունվարի 10-ին անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության ծառայությունների տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ։ Ներկա էին նաև Ոստիկանության պետի տեղակալները։
Քննարկվել են օպերատիվ իրավիճակի, հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաև հենասյունային ուղղությունների միջև համագործակցության վերաբերյալ հարցեր։ Քննարկվել է նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքը, վերհանվել են թերություններ, առաջարկվել են դրանք շտկելու միջոցներ:
Կարևորվել են քաղաքացիների հետ շփումներում նոր մոտեցումները, թիրախային խմբերի հետ տարվող աշխատանքների ակտիվացումը: Արամ Հովհաննիսյանը հանձնարարել է ակտիվացնել ամենօրյա պայքարը հատկապես անչափահասների կողմից կամ անչափահասների նկատմամբ կատարվող հանցագործությունների կանխարգելման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ։