«300 դպրոց, 500 մանկապարտեզ» կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ծրագրի շրջանակում այս պահին ավարտված է 195, ընթացքում է 136 մանկապարտեզ: Նախապատրաստական այս կամ այն փուլում է 64 մանկապարտեզ: Այս բոլորը միասին կազմում են 395, իսկ 105-ն այս պահին տեղորոշման, ուսումնասիրության աշխատանքների փուլում են: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը:
«Հենց այս օրը միջգերատեսչական հանձնաժողովի անդամները տարբեր մարզերում և տարբեր բնակավայրերում են և կատարում են ուսումնասիրություն, որպեսզի տեղորոշեն, թե որտեղ, ինչ քանակի, ինչ ծավալի աշխատանքներ պետք է կատարեն»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է 300 դպրոցի կառուցման, վերակառուցան և հիմնանորոգման աշխատանքներին, ապա 100 դպրոցի աշխատանքները նախապատրաստական փուլում են: