Հայ-ամերիկյան ներդրումներով կառուցված մետաղաձուլական գործարանը փետրվար-մարտ ամիսներից կանցնի զանգվածային արտադրության: Այս մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Գործարանը գրեթե պատրաստ է: Մոտ 30-40 մլն դոլար ներդրում են արել: Գործարանն արտադրում է վերջնական արտադրանք: Փորձարկումներն արված են
Այն, ինչ ստանում են, բավականին բարձր որակի է: Մտադիր են զանգվածային արդյունաբերական արտադրության անցնել փետրվար-մարտ ամիսներին: Փորձարկումների 90 տոկոսը հաջող է անցել:
Սա շատ խոշոր ու կարևոր ներդրումային ծրագիր է Հայաստանի համար: Շուտով տեղի կունենա գործարանի պաշտոնական բացումը»,- նշեց նախարարը: