Այս պահին Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ անդամ է, և այս պահին ԵԱՏՄ-ից դուրս գալու Կառավարության օրակարգ չկա: Այդ մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Եվրամիության անդամակցության գործընթացը զուգահեռ օրակարգ է, և մեր խնդիրը ոչ թե այդ օրակարգերը քննարկելն է, այլ մեր տնտեսության դիմակայունությունը, մրցունակությունը բարձրացնելը: Էական չէ՝ Հայաստանը կլինի ԵՄ-ում, ԵԱՏՄ-ում, ուր կլինի, մեր պետությունը պետք է մրցունակությունն ավելացնի, մեր արտադրողականությունն աճի, մենք պետք է բարդ ապրանքներ հնարավորինս շատ արտադրենք, պետք է հնարավորինս բարձր և մրցունակ ծառայություններ մատուցենք»,- ասաց նախարարը: