Եթե Ամուլսարը չաշխատի, տնտեսական աճը կլինի ավելի ցածր, եթե Ամուլսարն աշխատի, ապա տնտեսական աճը ոչ միայն այս, այլև հաջորդ տարիներին կվերանայվի դեպի ավելի բարձր ուղղությամբ: Այդ մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Ամուլսարի՝ ամբողջական ցիկլով աշխատելու պարագայում մեր ՀՆԱ-ն տարեկան 1 տոկոսով կաճի, և մեր պետությունը լրացուցիչ 120 մլն դոլար տարեկան հարկ կստանա, և լրացուցիչ կստեղծվեն մեծ թվով աշխատատեղեր, համայնքները կստանան իրենց դոտացիաները և այսպես շարունակ: Եվ այս առումով Ամուլսարի աշխատելը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն»,- ասաց նա:
Պապոյանը նաև տեղեկացրեց, որ 2025-ին թիրախ է դրվել 5,5 տոկոսի շրջանում տնտեսական աճ ունենալ: