Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոցի պայմաններին է ծանոթացել վարչապետը: Նիկոլ Փաշինյանը շրջայցից հետո հանդես է եկել ելույթով, նկատելով՝ կրթական համակարգը մեր երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել: Նա ընդգծել է՝ կրթությունը պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի և սա է 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի բովանդակային նպատակը:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում։