2024-ին Պետական վերահսկողական ծառայությունը վարչապետի հանձնարարությամբ կամ կառույցի ղեկավարի նախաձեռնությամբ շուրջ 3 տասնյակ ուսումնասիրություն է իրականացրել: Հայտնաբերվել է մոտ 100 մլրդ դրամի առերևույթ խախտում: 922 միլիոնը արդեն վերականգնվել է բյուջե: Կան նաև հարուցված քրգործեր։
Այս բոլոր ուսումնասիրությունների մեջ ՊՎԾ ղեկավարի մոտ ամենից շատ տարակուսանք է առաջացրել առողջապահական հաստատություններում հայտնաբերված երևույթը. պետպատվերով բուժվող անձինք բուժհաստություններին նվիրատվություններ են տվել: Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրել է՝ վարչապետը հանձնարարել է գտնել բոլոր նվիրատուներին և վերադարձնել նրանց փոխանցած գումարները: Խոսքը ընդհանուր մոտ 1 մլրդ դրամի մասին է, 60 միլիոնը արդեն վերադարձվել է:
Խնդիրները սակայն, միայն բուժհաստատություններում չեն, դրանք առկա են նաև համայնքներին տրամադրվող դոտացիաներում՝ ոռոգման ջրից մինչև ասֆալտի որակ: Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձել է նաև իր ղեկավարած կառույցին առնչվող մեղադրանքներին:
Հեղինակ՝ Աննա Զախարյան