Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է:
Օրվա առիթով կազմակերպված միջոցառմանը վարչապետն անդրադարձել է համակարգի խնդիրներին, ընդգծել՝ պետք է հասնել նրան, որ արդարությունն ու արդարադատությունը, ճշմարտությունը և արդարադատությունը լինեն հոմանիշներ:
Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև Հայաստանում տարածված մի ընկալման մասին, որ արդարության և արդարադատության իրավիճակի վերաբերյալ հարցերը պետք է ուղղել Կառավարությանը և մեծ մասամբ անձամբ վարչապետին: «Ոչ մեկի մտքով չի անցնում գնալ դատավորների, դատական համակարգի մոտ, այդ հարցերը տալ և պատասխանները ստանալ»,- նշել է Փաշինյանը և հարց բարձրացրել՝ արդյոք դա ճի՞շտ է։
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան