Հունվարի 12-ին՝ ժամը 20:17-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արփի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 114-րդ կմ-ին բախվել են ZIL մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Մ․ Ս․) և Opel մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1961 թ․)։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Ա․ Բ․-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են Opel մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և պարեկային ծառայության աշխատակիցների հետ սահմանազատել տարածքը։