Ձևավորվում է Շրջակա միջավայրի նախարարությանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ին առընթեր Կլիմայի փոփոխության հարցերով երիտասարդական խորհուրդ:
Խորհուրդը ծառայելու է երիտասարդներին որպես հարթակ, որի միջոցով նրանք կարող են.
գործի դնել իրենց հմտություններն ու պատկերացումները քաղաքականությունների մշակման ուղղությամբ,
քննարկել կլիմայի և բնապահպանության գծով առկա խնդիրները փորձագետների, որոշում ընդունողների և այլ կողմերի հետ,
բարձրաձայնել իրենց շրջապատում և համայնքներում առկա խնդիրները և առաջարկել լուծումներ։
Խորհուրդը հիմնելու առաջնային նպատակը դեռահաս և երիտասարդ անձանց կարողությունների ամրապնդումն է կլիմայի փոփոխությունների հետ կապված գործողությունների պլանավորման և որոշումների կայացման վերաբերյալ, որպեսզի երիտասարդ ջատագովները կարողանան ներգործություն ունենալ կլիմայի փոփոխությունների հետ կապված ներպետական քաղաքականությունների վրա։
ՅՈՒՆԻՍԵՖ-ն իր գործընկերների հետ կապահովի խորհրդի անդամներին անհրաժեշտ գիտելիքներով, հմտություններով և համագործակցության հարթակներով, որոնք անհրաժեշտ են Երեխաների, երիտասարդության և կլիմայական գործունեության մասին հռչակագրի շրջանակներում աշխատելու որպես կլիմայի փոփոխությանը դիմակայող գործիչներ։
Խորհուրդը նաև աջակցելու է ՅՈՒՆԻՍԵՖ-ին և նախարարությանը՝ առկա քաղաքականությունները, միջոցառումները քարտեզագրելու և վերլուծելու, ինչպես նաև առաջարկություններ մշակելու գործում, որոնց շնորհիվ գործողությունների ազգային ծրագիրը (ԳԱԾ) կդառնա առավել երեխայակենտրոն և երիտասարդամետ։
Հայտ կարող են ներկայացնել 16-ից 24 տարեկան շահագրգիռ երիտասարդները։
Խորհուրդը կազմված կլինի տարբեր կենսագրությամբ և տարբեր մարզեր ներկայացնող առավելագույնը 18 անդամից, որոնք խորհրդի կազմում կգործեն առնվազն մեկ տարի և առավելագույնը երեք տարի ժամկետով։
Խորհուրդը կհանդիպի տարին առնվազն 6 անգամ, կլինեն նաև լրացուցիչ առցանց միջոցառումներ։
Հայտերի ուսումնասիրության հանձնաժողովը նախապես որոշված չափանիշների հիման վրա կգնահատի ստացված բոլոր հայտերը, որի արդյունքում նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։
Հարցազրույցի փուլում թեկնածուներին հնարավորություն է ընձեռվելու ներկայացնել իրենց փորձն ու մոտիվացիան։
Հարցազրույցի փուլից հետո հանձնաժողովն ընտրելու է խորհրդի վերջնական կազմը՝ ապահովելով ընտրության արդարացի և համակողմանի գործընթաց։
Բոլոր դիմումատուները կտեղեկացվեն ընտրության գործընթացի արդյունքների մասին։
Դիմելու համար լրացրեք ստորև առկա դիմումաձևը մինչև 2025թ. հունվարի 25-ը։
Դիմե՛ք հիմա: