Օրերս Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների, ըստ էության, երկրորդ հեռակա բանավեճը տեղի ունեցավ:
Ու դարձյալ Ալիևի չհիմնավորված, չփաստարկված և ագրեսիվ հռետորաբանությանը Նիկոլ Փաշինյանը կառուցողականություն և խաղաղության հաստատման բովանդակային առաջարկներ է հակադրում:
Որ Բաքվի մեղադրանքները կեղծ են, փաստում է նաև Եվրամիության դիտորդական առաքելությունը՝ հերքելով Ադրբեջանի հայտարարությունները, թե իբր հայկական կողմը սահմանին հրադադարի ռեժիմ է խախտել: Նաև դրանով է բացատրվում Ալիևի պահանջն այստեղից ԵՄ դիտորդներին հեռացնելու վերաբերյալ:
Ինչպես փորձագետներն են նկատում, ԵՄ առաքելության գործունեության արդյունքում ադրբեջանական կեղծիքը հայտնվում է աղբանոցում:
Իրինա Մկրտչյանն է զուգահեռներ անցկացրել Փաշինյանի ու Ալիևի հայտարարությունների միջև, նաև ծանոթացել փորձագիտական հանրույթի գնահատականներին: