ԱՄՆ ներկայիս վարչակազմը կարծում է, որ Ուկրաինան և Ռուսաստանը դեռ պատրաստ չեն խաղաղ բանակցությունների՝ հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը շարունակում է աջակցել Կիևին՝ ամրապնդելու Ուկրիանայի դիրքերը մարտի դաշտում:
«Դրա նպատակն է պայմաններ ստեղծել ապագայում Մոսկվայի հետ հնարավոր բանակցությունների համար»,- ընդգծել է Քիրբին:
Սպիտակ տան ներկայացուցիչը մեկնաբանել է Ռուսաստանի էներգետիկ հատվածի դեմ ամերիկյան պատժամիջոցները: Նա նշել է, որ դրանք սահմանվել են՝ հաշվի առնելով համապատասխան շուկաների կանխատեսումները։ Քիրբին հավելել է՝ նախկինում Վաշինգտոնը նման քայլի չէր գնում՝ խուսափելու ներքին գնաճից: