Ադրբեջանը Սերբիային տեղեկացրել է, որ ստիպված է դադարեցնել օրական 1,7 մլն խմ գազի մատակարարումը՝ Շահ Դենիզ հանքավայրում առկա խնդիրների պատճառով՝ հայտնել է Ալեքսանդար Վուչիչը:
Սերբիայի նախագահը հավելել է, որ չկա հստակություն, թե ինչքան է տևելու գազի մատակարարումների վերականգնումը:
«Մենք ունենք բավարար քանակությամբ գազ՝ սպառելու համար, քանի դեռ չի պատահել ինչ-որ այլ դժբախտություն։ Ես հույս ունեմ, որ ադրբեջանցիները մեկ-երկու ամսում դա կշտկեն»,- ասել է Վուչիչը, վստահեցրել՝ գազի և նավթի պակաս չի լինի: