Սահմանափակումների պատճառով Մոսկվայից ու Երևանից չվերթներն ուղղվել են դեպի Սամարայի և Վոլգոգրադի այլընտրանքային օդանավակայաններ: Այդ մասին հայտնել է РИА Новости գործակալությունը՝ վկայակոչելով Սարատովի «Գագարին» օդանավակայանը:
Ավելի վաղ «Ռոսավիացիան» ժամանակավոր սահմանափակումներ էր կիրառել Սարատովի օդանավակայանում թռիչքների համար:
Նաև հունվարի 11-ի առավոտյան թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի, Նիժնեկամսկի և Ուլյանովսկի օդանավակայաններում, ավելի ուշ դրանք հանվել են: