Գրենլանդիան չպետք է պատկանի ո՛չ Դանիային, ո՛չ ԱՄՆ-ին՝ հայտարարել է Մուտե Էգեդեն:
«Մենք չենք ուզում դանիացի կամ ամերիկացի լինել, մենք ուզում ենք լինել գրենլանդացի։ Ստատուս քվոն այլևս տարբերակ չէ։ Մենք պետք է այլ ճանապարհ գտնենք»,- հայտարարել է Գրենլանդիայի վարչապետը Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
Էգեդեն նաև հայտնել է, որ դեռ շփումներ չի ունեցել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որը ցանկություն է հայտնել Գրենլանդիան միացնել ԱՄՆ-ին: Պաշտոնյան հավելել է, որ կղզին բաց է ԱՄՆ-ի հետ համագործակցության համար, սակայն կղզու ճակատագիրը պետք է որոշեն գրենլանդացիները: Էգեդեն Թրամփի կողմից ռազմական ուժի կիրառման հնարավորությունը «լուրջ» է անվանել, հավելել՝ կղզու բնակիչները չպետք է խուճապի մատնվեն:
Գրենլանդիայի վարչապետը կղզու անկախության մասին խոսել է նաև ամանորյա ուղերձում: Նրա խոսքով՝ տեղական իշխանություններն արդեն պատրաստել են Սահմանադրության նախագիծը։