Լոս Անջելեսում հունվարի 7-ից մոլեգնող հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի:
Սակայն, ըստ տեղական իշխանության, տուժածների ճշգրիտ թիվը բարդ կլինի ասել, քանի դեռ չեն կարողացել ուսումնասիրել հրդեհից տուժած բոլոր տարածքները:
Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալով՝ կրակը դեռ չի հաջողվում մարել, ուժեղ քամիները և չոր եղանակը բարդացնում են հրդեհաշիջումը: Տասնյակ հազարավոր մարդիկ տարհանվել են, հազարավոր տներ և ձեռնարկություններ՝ ոչնչացվել:
Նահանգին միլիարդավոր դոլարների վնաս է հասցվել:
Նախագահ Բայդենը Կալիֆոռնիայի անտառային հրդեհներն անվանել է ամենակործանարարը նահանգի պատմության ընթացքում:
Ամերիկահայերը շուրջօրյա օգնություն են ցուցաբերում տուժածներին, ստեղծվել է չորս կենտրոն: