Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի մարզում հյուսիսկորեացի 2 զինվորականի են գերի վերցրել: Տելեգրամյան գրառմանը նա կցել է զինվորական վկայականի լուսանկար, որը հավանաբար պատկանում է գերիներից մեկին։
«Դա հեշտ չէր. սովորաբար ռուսներն ու հյուսիսկորեացի մյուս զինվորներն անում են հնարավորը, որ Ուկրաինայի դեմ պատերազմին Հյուսիսային Կորեայի ներգրավվածության ապացույցներ չլինեն»,- գրել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ գերիները վիրավոր են և տեղափոխվել են Կիև։ Այժմ նրանց հետ աշխատում են բժիշկները և Անվտանգության ծառայության ներկայացուցիչները։
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։