Ամուսնալուծության, ալիմենտի, երեխայի խնամքի վեճերի դեպքում մինչև դատարանը պարտադիր կլինի հաշտարարին դիմելը:
Նոր հարթակ է գործարկվել, որտեղ քաղաքացիները կարող են գրանցվել դիմումների քննության համար:
Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահը այս ինստիտուտն ավելի արդյունավետ է համարում, քանի որ, ի տարբերություն դատարանի որոշման, կողմերը հաշտության են գալիս՝ գտնելով փոխզիջումային տարբերակ: