Հայաստանը կլիմայական առումով մի երկիր է, որտեղ ժամանակի նույն պահին տարբեր բնակավայրերում կարող է դիտվել 25-26 աստիճանի ջերմաստիճանային տարբերություն, հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Այսպիսով ժամը 14։00-ի դրությամբ, Կապանում և Դիլիջանում +14․․․+15, իսկ Աշոցքում -11 աստիճան է»,- նշել է Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևան քաղաքում հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ին սպասվում են տեղումներ։