ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև շփումների նախապատրաստումը կարող է սկսվել ԱՄՆ նորընտիր նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո՝ հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ Մոսկվան ողջունում է Պուտինի հետ երկխոսելու Թրամփի ցանկությունը։ «Մենք տեսնում ենք, որ Թրամփը նույնպես հայտարարել է երկխոսության միջոցով խնդիրները լուծելու իր պատրաստակամության մասին, մենք ողջունում ենք դա. դեռևս ոչ մի հստակություն չկա»,- նշել է Կրեմլի խոսնակը՝ հավելելով՝ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների բանակցությունների համար անհրաժեշտ է միայն երկխոսելու փոխադարձ ցանկություն և քաղաքական կամք:
Պեսկովը հիշեցրել է, որ Պուտինը բազմիցս խոսել է մյուս երկրների, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի հետ շփումների համար բաց լինելու մասին։
Մանրամասները՝ տեսանյութում: