Իտալիա կատարած այցի ընթացքում Ուկրաինայի նախագահը հարցազրույց է տվել իտալական հեռուստաընկերություններից մեկին և հայտարարել, որ Կիևը բաց է խաղաղ բանակցությունների համար, որ կարող է առաջարկել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, բայց «անվտանգության լուրջ երաշխիքներով»:
«Մենք խաղաղություն ենք ուզում ավելի շատ, քան մյուսները, քանի որ մենք կորցնում ենք բոլորից շատ: Բայց մինչև ինչ-որ բանի շուրջ պայմանավորվելը, շատ կարևոր է, որ անվտանգության լուրջ երաշխիք ունենանք, դա Ուկրաինայի և ամբողջ Եվրոպայի պաշտպանությունն է: Անվտանգությունը երաշխավորում է, որ Ռուսաստանը չի վերադառնա, չի վերադառնա ագրեսիայով, ինչպես եղավ Ղրիմի օկուպացիայից հետո՝ 2014-ին, իսկ հետո՝ 2015-ին։ Այսպիսով, մենք պետք է վերականգնենք Ղրիմն ու Դոնբասը»,- հայտարարել է Ուկրաինայի առաջորդը:
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։