ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկություն է հայտնել հանդիպել իր հետ. կողմերը նման հանդիպման համար նախապատրաստական աշխատանքներ են տանում:
«Պուտինը ցանկանում է հանդիպել, և մենք դա կազմակերպում ենք»,- ասել է Թրամփը լրագրողներին։
Պատասխանելով իր, Պուտինի և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հնարավորության մասին հարցին՝ Թրամփը պատասխանել է, որ դա կորոշվի ավելի ուշ։
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել Դոնալդ Թրամփի հետ ցանկացած պահի, բայց ավելի նպատակահարմար է համարում` նրան հնարավորություն տալ ձևավորելու իր վարչակազմը և ստանձնելու պաշտոնը: