Եվրախորհրդարանի՝ Հայաստանի հարցով մշտական զեկուցող Միրիամ Լեքսմանն անդրադարձել է Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագծի վերաբերյալ ՀՀ կառավարության դրական եզրակացությանը:
«Ես անկեղծորեն ողջունում եմ ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու Հայաստանի կառավարության որոշումը։ Այն երկրները, որոնք համապատասխանում են անհրաժեշտ պայմաններին և կիսում են մեր արժեքները, միշտ պետք է ցանկալի լինեն»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Լեքսմանը:
Ավելի վաղ ՀՀ Կառավարությունը դրական դիրքորոշում է հայտնել ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին քաղաքացիական նախաձեռնությանը: