Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասադ Հասան աշ-Շիբանին հայտարարել է եվրոպական երկրներ այցելելու մտադրության մասին: Նրա խոսքը մեջբերում է Al Watan թերթը։
«Ես կգլխավորեմ բարձր մակարդակի պատվիրակություն՝ եվրոպական երկրներ այցելելու նպատակով: Այն ուղղված է համագործակցության ամրապնդմանը»,- Դամասկոսում Իտալիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Աշ-Շիբանին: