Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը գլխավորել է երկրի ժամանակավոր կառավարությունը։
Օրեր առաջ Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը Ավստրիայի ծայրահեղ աջակողմյան Ազատության կուսակցության առաջնորդ Հերբերտ Կիկլին հանձնարարել էր երկրի նոր կառավարություն ձևավորել:
Վերջինս համաձայնել է կոալիցիոն բանակցություններ վարել պահպանողական Ավստրիական ժողովրդական կուսակցության հետ, որի արդեն նախկին առաջնորդ Կարլ Նեհամերը հրաժարական է տվել կանցլերի պաշտոնից:
Նախօրեին մեծ թվով ցուցարարներ հանդես են եկել նոր կառավարությանն աջ ուժերի մասնակցության դեմ։