ՄԱԿ-ը կողջունի ՌԴ և ԱՄՆ միջև ցանկացած երկխոսություն, անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ապագա հնարավոր շփումներին, ասել են ՄԱԿ գլխավոր քարտուղարի գրասենյակից։
Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպելու ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի հետ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ նման շփումների կազմակերպման համար ցանկություն և քաղաքական կամք են պահանջվում Վաշինգտոնից:
Թրամփն էլ հայտարարել էր, որ Պուտինը ցանկություն է հայտնել իր հետ հանդիպելու, և կողմերը նման հանդիպման կազմակերպմանն ուղղված աշխատանքներ են տանում։