Էներգետիկները խոստանում են մինչև հունվարի վերջ կարգավորել Ջրառատում էլեկտրաէներգիայի հաճախակի տատանումների խնդիրը: Սա տարիների ցավոտ հարց է, որի մասին էլցանցում տեղյակ են, պատճառն էլ գիտեն՝ համակարգի մաշվածություն, սակայն մինչև օրս ոչինչ չէր արվում: Վերջին տարիներին շատ ու շատ բնակիչների կենցաղային տեխնիկան է շարքից դուրս եկել անորակ էներգամատակարարման պատճառով:
Հեղինակ՝ Հայկուշ Ասլանյան