Հունվարի 6-9-ը Աշոցքում կայացել է Հայաստանի դահուկավազքի առաջնության առաջին փուլը, որի արդյունքներով առաջնության բացարձակ հաղթողներ են դարձել Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Նրանք Հայաստանի չեմպիոնությունը նվաճել են արագավազքի 1.1 կմ դասական, 10 կմ դասական և 10 կմ ազատ ոճերում:
Հատկանշական է, որ խաղարկվող 18 մեդալներից 14-ին (6 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե) արժանացել են Աշոցքը ներկայացնող մարզիկները:
Ներկայացնում ենք Հայաստանի առաջնության ամփոփ արդյունքները
Արագավազքի 1.1 կմ դասական ոճ
Կանայք
1. Կատյա Գալստյան (Աշոցք),
2. Ռոզա Սիմոնյան (Գյումրի),
3. Անահիտ Մարգարյան (Աշոցք),
Տղամարդիկ
1. Միքայել Միքայելյան (Աշոցք),
2. Սպարտակ Ոսկանյան (Աշոցք),
3. Թադևոս Պողոսյան (Աշոցք)
10 կմ դասական ոճ
Կանայք
1. Կատյա Գալստյան (Աշոցք),
2. Ռոզա Սիմոնյան (Գյումրի),
3. Մարգարիտա Կարապետյան (Աշոցք),
Տղամարդիկ
1. Միքայել Միքայելյան (Աշոցք),
2. Սպարտակ Ոսկանյան (Աշոցք),
3. Թադևոս Պողոսյան (Աշոցք)
10 կմ ազատ ոճ
Կանայք
1. Կատյա Գալստյան (Աշոցք),
2. Ռոզա Սիմոնյան (Գյումրի),
3. Մարգարիտա Կարապետյան (Աշոցք),
Տղամարդիկ
1.Միքայել Միքայելյան (Աշոցք),
2. Սպարտակ Ոսկանյան (Աշոցք),
3. Զորիկ Ղազարյան (Գյումրի)
Հայաստանի դահուկավազքի առաջնության երկրորդ փուլը կկայանա հունվարի վերջին: