ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր էջում շնորհավորել է Լիբանանի նորընտիր նախագահին:
«Շնորհավորում եմ Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ նախագահ Աունի պաշտոնավարումը եղբայրական Լիբանանին կայունության և բարգավաճման նոր դարաշրջան կբերի»,- գրել է ՀՀ կառավարության ղեկավարը:
Լիբանանի խորհրդարանն ընտրության երկրորդ փուլում 99 ձայնով պաշտպանել է բանակի հրամանատար Ժոզեֆ Աունի թեկնածությունը նախագահի պաշտոնում: 2022 թվականից Լիբանանը նախագահ չունի, և շատերը հույս ունեն, որ այս հաղթանակով երկիրը դուրս կգա փակուղուց: