Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նաև Կովկասում տիրող իրավիճակին:
Նա նշել է, որ Հարավային Կովկասը Ռուսաստանի համար հեռավոր տարածաշրջան չէ և Մոսկվան շահագրգռված է այնտեղ խաղաղությամբ, կայունությամբ ու անվտանգությամբ և կշարունակի զարգացնել հարաբերությունները Բաքվի ու Երևանի հետ։
«Մենք ցանկանում ենք, որ Կովկասում լինի խաղաղություն, կայունություն, կանխատեսելիություն, փոխվստահության մթնոլորտ ու անվտանգություն։ Մենք լավ հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, ու մենք կարևորում ենք դրանք»։
Պեսկովը վստահեցրել է, որ Մոսկվան մտադիր է անել իրենից կախված ամեն ինչ՝ հետագայում ևս զարգացնելու այդ հարաբերությունները։