Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դեմ է արտահայտվել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պահանջին՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5 %-ի մակարդակի:
Ինչպես հաղորդում է Focus-online-ը, Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ իր երկրի ՀՆԱ-ի 5 %-ը կնշանակի տարեկան ծախսել 200 մլրդ եվրո, մինչդեռ Գերմանիայի բյուջեն այժմ կազմում է մոտ 490 միլիարդ եվրո՝ նշել է Շոլցը։ «Սա մեծ գումար է, և իրականում նշանակում է, որ մենք պետք է դիմենք կա՛մ մոտ 150 մլրդ խնայողությունների, կա՛մ 150 մլրդ պարտքի, կա՛մ երկուսը միասին»,- ասել է կանցլերը։
Շոլցը հիշեցրել է, որ Գերմանիան ավելի վաղ արդեն զգալիորեն ավելացրել է Ազգային անվտանգության ապահովման ծախսերը. ներկայումս դրանք հասել են 80 մլրդ եվրոյի: