Լիբանանի խորհրդարանը նախագահի ընտրության երկրորդ փուլում երկրի նախագահ է ընտրել բանակի գլխավոր հրամանատար Ժոզեֆ Աունին։ Այդ մասին հայտնում է Al Jazeera-ն։ Նրա թեկնածության օգտին քվեարկել է 128 պատգամավորից 99-ը: Առաջին փուլում գեներալը ստացել էր 71 ձայն, անհրաժեշտ 86-ի փոխարեն:
Հեռուստաալիքի մեկնաբանությամբ՝ այս հաղթանակով Լիբանանը դուրս եկավ փակուղուց: Նախկին նախագահ Միշել Աունի լիազորությունների ժամկետը լրացել էր 2022 թվականի հոկտեմբերին, և այդ պահից Լիբանան մնացել էր առանց նախագահի:
Al Jazeera-ն նշել է, որ երկրորդ փուլում Աունին անհրաժեշտ էր «խորհրդարանական պարզ մեծամասնություն՝ 65 ձայն», որպեսզի դառնար Լիբանանի նոր ընտրված առաջնորդը։ Բացի դրանից՝ հաղորդվում է, որ խորհրդարանի անդամները «ծափահարել են», երբ քաղաքական գործիչը անհրաժեշտ թվով ձայներ է ստացել հաղթելու համար։