Թուրք-իրանական սահմանին ստեղծված իրավիճակի շուրջ իրանցի պաշտոնյայի պարզաբանումը լրատվամիջոցները վերագրել էին այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ին: Մինչդեռ խոսքը եղել էր իրանական բեռնատարների վառելիքի համար թուրքական կողմի սահմանած մաքսատուրքի մասին: Առիթից օգտվելով՝ միջանցքի թեման շահարկել էր նաև ադրբեջանական մամուլը, որը հերքել էր պաշտոնական Թեհրանը: Միջանցքի հարցում Իրանի դիրքորոշումը անփոփոխ է, ապաշրջափակումը պետք է լինի Հայաստանի ինքնիշխանության իրավունքի ներքո, վերահաստատել է մեր երկրում Իրանի դեսպանը:
Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։