Երևանն ու Թեհրանը ունեն գործակցության նոր հնարավորություններ, Հյուսիս-հարավի կառուցումը նոր ազդակ կհաղորդի առևտրաշրջանառության ու բեռնափոխադրումների ծավալների ավելացմանը: Վարչապետ Փաշինյանը հանդիպել է մեր երկիր այցելած Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի գլխավորած պատվիրակության հետ: Երկրի ղեկավարը խորհրդանշական է համարել իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի այցը Հայաստան: Ալի Աքբար Ահմադիանն իր հերթին վարչապետին է փոխանցել նախագահ Մասուդ Փեզեշքիանի ջերմ ողջույնները:
Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի ռեպորտաժում։