Կառավարությունը հավանություն է տվել Եվրամիությանն անդամակցելու նախագծին: Վարչապետը նշել է, որ դա չի նշանակում Եվրամիությանը Հայաստանի անդամակցություն բառի ուղիղ իմաստով, այն կարող է լինել միայն հանրաքվեի ճանապարհով:
Գործադիրի մյուս որոշումներով 25-օրյա վարժական հավաքներ կանցկացվեն փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը ներառյալ:
Միջազգային գործակցությամբ՝ Եվրոպական ներդրումային բանկի հետ ֆինանսական պայմանագրով 236 մլն եվրոն կուղղվի Սիսիան-Քաջարան ճանապարհային հանգույցի կառուցմանը: Բանկի մյուս՝ 38 մլն եվրոյի ծրագրով մայրաքաղաքի մանկապարտեզներում և պոլիկլինիկաներում կիրականացվեն էներգախնայողության բարձրացմանն ուղղված աշխատանքներ:
Կառավարության նիստի մանրամասները՝ ռեպորտաժում: