Լոս Անջելեսում մոլեգնող անտառային հրդեհների ֆոնին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կալիֆոռնիայում աղետի ռեժիմ է հայտարարել և չեղարկել Իտալիա այցը: Սպիտակ տնից հայտնել են, որ նա մեկնել է Կալիֆոռնիա՝ հանդիպել ոստիկանության, հրշեջ և շտապ օգնության ծառայությունների աշխատակիցների հետ, ինչպես նաև կարգադրել գումար հատկացնել՝ աջակցելու տեղական իշխանությանը:
Հրդեհի հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ տարհանվել են, հայտնի է առնվազն 5 զոհի մասին, կան տուժածներ: Հազարավոր տներ և ձեռնարկություններ են այրվել:
Մանրամասները՝ տեսանյութում: