ԱՄՆ ընտրված նախագահի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնացի թեկնածու Քիթ Քելլոգը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը կարգավորելու է ռուս-ուկրաինական հակամարտությունը և չի պատրաստվում զիջումներ կատարել Վլադիմիր Պուտինին: «Թրամփը ցանկանում է փրկել Ուկրաինան և այդ երկրի ինքնիշխանությունը»,- ասել է Քելլոգը։
Նա հավելել է, որ ԱՄՆ ընտրված նախագահը ցանկանում է հասնել արդար և ազնիվ խաղաղության, և կարող է մոտ ապագայում պատերազմի դադարեցման «ընդունելի լուծում» առաջարկել։
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: