Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 131 դեպք:
Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 35, թմրանյութի հայտնաբերման՝ 20, ֆիզիկական ներգործության՝ 14, խարդախության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու` 9, հոգեկան ներգործության՝ 6, անձնական ունեցվածքի գողության` 3, վստահված գույքի հափշտակման, շորթման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրանյութի իրացման, սառը զենքի հայտնաբերման ու լուծարված հողատարածքները վերաբացելու կամ առանց ջրօգտագործման թույլտվության ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրօգտագործում իրականացնելու՝ 2-ական, մարդու առևանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողության, պետական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, կաշառակերության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման,կոչ ծառերը, թփերը ապօրինի հատելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև նյութեր կամ առարկաներ տարածելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կյանքի կամ առողջության համար վտանգ ներկայացնող առարկաներ պատրաստելու կամ պահելու, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, կեղծ փաստաթղթեր պատրաստելու կամ օգտագործելու, ազատությունից ապօրինի զրկելու, կանխամտածված սնանկության ու ջրային կենդանիներ կամ բույսեր ապօրինի արդյունահանելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության փորձի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար․ 15 մարդ ստացել՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։