Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագծին:
Օրինագծի ընդունման արդյունքում նպաստավոր պայմաններ կստեղծվեն կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների գերօգտագործման ծավալների էական կրճատման, դրանց օգտագործման արդյունավետության բարձրացման համար։
Հնարավորինս կպարզեցվի և կհստակեցվի կենսապաշարների համար բնօգտագործման վճարի հաշվարկման և վճարման գործընթացի արդյունավետ վերահսկողության գործընթացը։ Կբացառվեն կամ առնվազն էականորեն կնվազեն քաղաքացիների և տնտեսվարողների կողմից ներկայացվող ոչ բավարար հիմնավորվածությամբ հայտերը, էականորեն կմեծանա կենսապաշարների օգտագործման արդյունավետությունը։
Նախագծով առաջարկվում է, մասնավորապես, հիմք ընդունելով՝ հանրապետությունում վերջին տասնամյակների գնաճը, կենսապաշարների հանդեպ ձևավորված սպառողական վերաբերմունքը, որոշ կենդանատեսակների (մասնավորապես՝ սիգի և խեցգետնի) պաշարների նվազման միտումները, ինչպես նաև դրանց շուկայական գները, ինչպես նաև որոշ կենդանատեսակների հանդեպ՝ միջազգային առևտրի տեսանկյունից հետաքրքրության բարձրացումը, վերանայել կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը՝ դրանք ավելացնելով մինչև 2 անգամ, Կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը վերանայվել են՝ գործող 1.3 գործակցի հաշվարկով։