«Արմսաթ-1» արբանյակի կողմից մեծ ծավալի լուսանկարահանումներ են իրականացվել վերջին երկու տարիների ընթացքում: Թե դրանք ինչ նպատակով են օգտագործվել, այդ հարցին չեմ պատասխանի ո՛չ հիմա, ո՛չ ապագայում: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
««Արմսաթ-1»-ը ի բնե չէր կարող, մեր երկրի անվտանգության կարիքներից ելնելով, բոլոր խնդիրները հասցեագրել, առավել ևս՝ լուծել, սակայն այն մեզ տվեց լավ հնարավորություն, թե ինչ է տիեզերքը, ինչպես Հայաստանը կարող է իր լրջագույն ներկայությունն ունենալ տարբեր ուղեծիրներում, և ինչպես դրանք կառավարել:
«Արմսաթ-1»-ը, իհարկե, այս հնարավորությունը տվել է, բայց կրկնում եմ՝ [«Արմսաթ-1»-ը] պարամետրերի առումով այս փուլում չէր կարող մոտ լինել այն պարամետրերով պրոդուկտներին, որոնք աշխարհի խոշորագույն ընկերությունները ստեղծում և վաճառում են առաջատար երկրներին»,- ասաց նա: