ՀՀ համայնքների սեփական եկամուտների հավաքումն անցած տարի 5,3 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։ Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
«Հավաքագրվել է 41,2 միլիարդ դրամ՝ Երևանի տվյալները հանած, ինչը նախորդ տարվա ցուցանիշից փաստացի ավելի է 2,2 միլիարդ դրամով կամ 5,3 տոկոսով»,- ասաց նա։