Վաղվանից տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցողները բանկային քարտերով կարող են մոտենալ իրենց վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, նույնականացվել և արտոնյալ փաթեթը կցել բանկային քարտին, - տեղեկացնում են քաղաքապետարանից, նույնը հնարավոր է անել նաև transport.yerevan.am կայքում։
Մինչև այդ, այսօր էլ քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն է ասել, որ քաղաքապետարանն առայժմ չի տուգանելու առանց վճարելու երթևեկողներին, մինչև միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրումը:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում։