Շատ կարևոր է Հայաստանի անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին: Ասուլիսի ժամանակ անդրադառնալով բազմակողմ հարթակներում համագործակցությանը՝ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Եվ նաև հիշում եք, որ Հայաստանը շահել է կենսաբազմազանության COP17 միջոցառումը Երևանում անցկացնելու հայտը: Այն տեղի կունենա 2026 թվականին»:
Նախարարը ընդգծեց, որ առաջին անգամ տեղի ունեցավ Երևանյան երկխոսությունը Հայաստանում:
«Հիմա նախատեսում ենք 2025 թվականին ևս ունենալ Երևանյան երկխոսության հերթական հանդիպումը»,- ասաց նախարարը:
Միրզոյանը հիշեցրեց, որ անցյալ տարի նաև տեղի ունեցան Ընդդեմ ցեղասպանության հանցագործության հինգերորդ գլոբալ ֆորումը, Հնագույն քաղաքակրթությունների ֆորումը, նոր և զարգացող տեխնոլոգիաների նկատմամբ մշակութային ժառանգության պաշտպանություն և վերականգնում խորագրով համաժողով: