Ձեռք բերված սպառազինությունները հետ ուղարկել չենք պատրաստվում, բայց նաև եթե Ադրբեջանի մտահոգությունները անկեղծ են, և մենք էլ ունենք մեր անկեղծ մտահոգությունները, ապա մենք պատրաստ ենք և առաջարկել ենք ստեղծել սպառազինությունների վերահսկման մեխանիզմ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Եթե անկեղծ են իրենց մտահոգությունները, և մենք միասին աշխատենք մեխանիզմների ստեղծման և ապա նորմալ գործունեության ուղղությամբ, այդ դեպքում հուսամ` և՛ մեր, և՛ իրենց մտահոգությունները կփարատվեն: Այս պահին չունենք դրական արձագանք»,- նշեց նա: