ԵՄ-ի առանձին երկրներից տեղյակ եք, թե որքան խորն են և բազմոլորտ մեր հարաբերությունները Ֆրանսիայի հետ. մենք ինտենսիվ երկխոսություն ունենք Գերմանիայի, Լեհաստանի, մյուս երկրների հետ: Կուզեի առանձնացնել Նորդիկ-Բալթիկ երկրները: Այդ մասին 2024-ի ամփոփիչ ասուլիսին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Այս ձևաչափը, որը ընդգրկում է Հյուսիսային Եվրոպայի ութ երկրներ, մեզ համար շատ հետարքրիր է, և այն առումով, որ այս երկրներում վաղուց հաստատված ժողովրդավարություններ են, ուժեղ ժողովրդավարական ինստիտուտներով, պաշտպանված մարդու իրավունքներով, և տնտեսապես է մեզ համար հետաքրքիր, և փոխադարձ այցերը և ընդհանրապես բազմոլորտ քննարկումները այս երկրների հետ ինտենսիվացրել ենք:
Կուզեի հիշատակել վերջերս դեկտեմբերին Մալթայում տեղի ունեցած ԵԱՀԿ ամենամյա նախարարական հանդիպման շրջանակներում իմ և Նորդիկ-Բալթիկ երկրների նախարարների հանդիպումը: Առաջիկայում սպասվում է այս երկրների խորհրդարանների խոսնակների այցը Հայաստան, և այլ հետաքրքիր զարգացումներ կան այստեղ»,- նշեց Արարատ Միրզոյանը: